Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 5 տրլն դրամը. սա պարտք է, որի սպասարկման և մարման բեռը կրում ենք բոլորս՝ նույնիսկ դեռ չծնված սերունդները. վերլուծաբան (տեսանյութ)

13:09 • 03.11.26

Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում: Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 5 տրլն դրամը։ Սա չոր վիճակագրություն չէ․ սա պարտք է, որի սպասարկման և մարման բեռը կրում ենք բոլորս՝ նույնիսկ դեռ չծնված սերունդները։

Այսօր արդեն յուրաքանչյուր քաղաքացու բաժին է ընկնում շուրջ 4 550 դոլար պարտք։ Բայց կարևորը ոչ միայն այն է, թե որքան ենք պարտք, այլ այն, թե ինչ ենք ստացել այդ միլիարդների հասած վարկերի դիմաց։

Անավարտ ճանապարհ, կուտակվող պարտքեր և ապագայի հաշվին ապրելու վտանգավոր սովորություն։