Եթե Ուկրաինայում hակամարտությունը չդադարեցվի, աշխարհը կկանգնի Երրորդ համաշխարհային պшտերազմի առջև. Լուկաշենկո
Եթե Ուկրաինայում հակամարտությունը չդադարեցվի, աշխարհը կկանգնի Երրորդ համաշխարհային պատերազմի առջև: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե մենք չկանգնենք, գնանք էսկալացիայի ճանապարհով, մենք հաստատ կհասնենք Երրորդ համաշխարհային պատերազմի: Իսկ թե ինչով այն կավարտվի, արդեն բարձրաձայն ասում են նաև մեծ քաղաքական գործիչները: Իսկ օվկիանոսից այն կողմ միջուկային հարվածից չես թաքնվի: Ուստի, գիտակցելով, թե ոչ, Թրամփը մեծ գործ է անում՝ էական չէ, թե ինչ պատճառներով, կանգնեցնելով այս էսկալացիան»,- ասել է Բելառուսի նախագահը Եվրասիական անվտանգության IV Մինսկի միջազգային համաժողովում:














