Ասիայի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում «Ալ-Ահլի»-«Ալ-Սադ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

23:19 • 02.11.26

Ասիայի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի «Ալ-Ահլին» հյուրընկալվելիս մրցեց Կատարը ներկայացնող «Ալ-Սադի» հետ։

Էր-Ռայանի «Ջասիմ բին Համադ» մարզադաշտում կայացած հանդիպման ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց՝ 0:0: Էդուարդ Սպերցյանը սաուդյան ակումբի մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց ամբողջ 90 րոպեն։

Այս ոչ-ոքիից հետո «Ալ-Ահլին» վաստակած 8 միավորով զբաղեցնում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Ալ-Սադը» 2 միավորով 14-րդ տեղում է։ Հավելենք, որ մրցաշարի հաջորդ տուրում «Ալ-Ահլին» նոյեմբերի 23-ին հյուրընկալվելիս կմրցի «Ալ-Շամալի» հետ։

Աղբյուրը`ArmSport.am