ՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. Պեսկով

14:26 • 02.11.26

Ռուսաստանը դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը։ Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի վերջին նախաձեռնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Որքանով ես եմ հասկանում, որևէ պաշտոնական հրավեր չի եղել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Այնուամենայնիվ, անշուշտ, այս թեման կընդգրկվի մեր շփումների, այդ թվում՝ Աստանայի հետ, Աստանայից մեր ընկերների հետ շփումների օրակարգում»,- հավելել է Պեսկովը։