Համաձայն ենք Թրամփի այն մտքի հետ, որ Ռուսաստանը կարող էր շատ ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Պեսկով

23:33 • 16.11.26

Համաձայն ենք Թրամփի այն մտքի հետ, որ Ռուսաստանը կարող էր շատ ավելի կոշտ գործել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցում որոշ չափով նահանջում է, և որ նա կարող էր շատ ավելի կոշտ գործել։