Հայաստանը պատկանում է Հայաստանի քաղաքացիներին, պատկանում է այն մարդուն, ով քվեարկում է առանց վախի, որ հետապնդվելու է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանը պատկանում է Հայաստանի քաղաքացիներին, պատկանում է այն մարդուն, ով քվեարկում է առանց վախի, որ հետապնդվելու է: Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության առանցքային ասելիքն է՝ երկիրը որևէ իշխանության, որևէ քաղաքական մեծամասնության կամ մեկ անձի սեփականությունը չէ։ Հայաստանը պատկանում է Հայաստանի քաղաքացիներին, պատկանում է այն մարդուն, ով քվեարկում է առանց վախի, որ հետապնդվելու է։
Պատկանում է այն մարդուն, ով մտածում է, քննադատում է, հարցեր տալիս, համաձայն չէ և պահանջում է պատասխանատվություն։ Որովհետև ժողովրդավարությունը սկսվում է հենց այնտեղ, որտեղ իշխանությունն ընդունում է, որ քաղաքացին իրենից վեր է, իսկ մարդու իրավունքները՝ բարձր քաղաքական նպատակահարմարությունից։ Մարդու կյանքը սակարկության առարկա չէ։ Մարդու ազատությունն իշխանության պարգևը չէ։ Մարդու արժանապատվությունը որևէ քաղաքական ուժի սեփականությունը չէ»,- նշել է նա։











