ՌԴ զինված ուժերը Զապորոժիեում խnցել են լոգիստիկ կենտրոն. ՊՆ

08:24 • 16.11.26

ՌԴ զինված ուժերը ցերեկային ժամերին հարվածներ են հասցրել Զապորոժիե քաղաքում գտնվող լոգիստիկ կենտրոնին, որն Ուկրաինայի զինված ուժերն օգտագործել են ռազմական բեռների և երկակի նշանակության բեռների պահպանման համար։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական զորքերը հարվածի ընթացքում կիրառել են անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և ռազմաօդային ուժերի սպառազինությունը։

«Այսօր ցերեկը ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին անօդաչու թռչող սարքերով և հրթիռային սպառազինությամբ, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին ու ծովային նավերին, որոնք օգտագործվում են ի նպաստ Ուկրաինայի զինված ուժերի», - ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ծովային անցման ընթացքում խոցվել է բեռնատար նավ, որը տեղափոխում էր Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։