ԵՄ-ն պատժամիջnցներ է սահմանել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի դեմ

15:16 • 16.11.26

Եվրամիությունը պատժամիջոցներ է ընդունել 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնց թվում է Wildberries-ի հիմնադիր, RWB-ի ղեկավար Տատյանա Կիմը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն՝ ժամանելով ԵՄ խորհրդի՝ ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպմանը, որը հեռարձակում է Եվրահանձնաժողովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«145 անձանց դեմ պատժամիջոցներն ընդունվել են։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են ռուսական առցանց առևտրի հիմնական կայքի՝ Wildberries-ի ղեկավարին», - ասել է նախարարը։

Նա նաև հավելել է, որ սահմանափակումներ են մտցվել Պետերբուրգի նավթային տերմինալի դեմ։