Թաիլանդում՝ մոտոցիկլետների վարձույթի կետի շենքում, հրդեհ է բռնկվել. կան զnhեր

14:15 • 16.11.26

Թաիլանդի Պհուկետ նահանգի Պատոնգ զբոսաշրջային շրջանում գտնվող մոտոցիկլետների վարձույթի կետի շենքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են կղզիային նահանգի ոստիկանությունից։

«Հրդեհը բռնկվել է նոյեմբերի 16-ի վաղ առավոտյան վեցհարկանի առևտրային շենքում, որտեղ գտնվել է մոտոցիկլետների վարձույթի կետը։ Կրակն արագորեն տարածվել է հարակից շինությունների վրա։ Միջադեպի հետևանքով զոհվել է 11 մարդ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Դեպքի վայրում շարունակում են աշխատել արտակարգ ծառայությունները։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ ողբերգության պատճառները պարզելու համար։