«Բարսելոնան» տեղեկատվություն է հրապարակել Կուբարսիի և դե Յոնգի վնասվածքների վերաբերյալ

21:25 • 16.11.26

Կատալոնական «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հրապարակել է թիմի 19-ամյա կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսիի և կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի բուժզննման արդյունքները։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, Կուբարսիի մոտ ախտորոշվել է կոնքազդրային հատվածի և ազդրի ներքին մկանների գերլարվածություն։ Հիշեցնենք, որ երիտասարդ պաշտպանը վնասվածք էր ստացել Իսպանիայի ազգային հավաքականի ճամբարում՝ Ազգերի լիգայի 6-րդ տուրի՝ Անգլիայի դեմ հանդիպման ժամանակ (2-3), ինչի պատճառով փոխարինվել էր արդեն ընդմիջմանը։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Կուբարսին կհասցնի վերականգնվել մինչև «Վիլյառեալի» դեմ առաջիկա խաղը. նրա մասնակցությունը կախված կլինի ապաքինման ընթացքից։

Ինչ վերաբերում է Ֆրենկի դե Յոնգին, ապա նիդերլանդցի կիսապաշտպանի մոտ հայտնաբերվել է փակողական մկանի (կոնքային մկանi) ձգում։ Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ, և նա պատրաստ կլինի մասնակցել «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը։

Հավելենք, որ 2026/27 մրցաշրջանում Պաու Կուբարսին ակումբային մակարդակով անցկացրել է 13 հանդիպում և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։

Իսպանիայի Լա լիգայի առաջատար «Բարսելոնան» «Վիլյառեալին» կընդունի կիրակի՝ նոյեմբերի 22-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։

Աղբյուրը`ArmSport.am