Իրանում պшտերազմից հետո տեղի են ունեցել անկյունաքարային փոփոխություններ․ առանց դրանց լայն համայնապատկերը հասկանալու՝ առանձին դրվագների վերլուծությունները կարող են հանգեցնել թյուրընկալումների․ Վարդան Ոսկանյան
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում։
Այդ փոփոխությունը շատ հակիրճ արձանագրված է Իրանի այժմյան հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի այն հրահանգում, ըստ որի այդ երկրի ռազմական և քաղաքական կառուցակարգերը պետք է վերջ դնեն «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակին։
Մինչ այդ եղած «ռազմավարական սպասման» իրանական քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը շեշտել էր նաև Իրանի նահատակ հոգևոր առաջնորդը մոտ մեկ տարի առաջ իր ելույթներից մեկում, սակայն միայն վերջերս էր, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդը փաստացիորեն հրահանգում է հանդես գալ ոչ թե զսպման և սպասման, այլ նախաձեռնողական ռազմավարությամբ։
Իրանում 40-օրյա պատերազմից հետո տեղի են ունեցել անկյունաքարային փոփոխություններ, և առանց դրանց լայն համայնապատկերը հասկանալու, առանձին դրվագների պատառիկային վերլուծությունները կարող են հանգեցնել սխալ և իրականության հետ կապ չունեցող եզրակացությունների կամ թյուրընկալումների»,-գրել է նա։














