Իրանը վերացրել է հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները․ Մոհեբի
Իրանը վերացրել է հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները, այս մասին հայտնել է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։
«Մենք դեռ պետք է գործնականում ցուցադրենք այդ հնարավորությունները»,-նշել է նա։
ԻԻՀ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մեկ շաբաթ առաջ զինվորականներին հանձնարարել էր պատասխանել ցանկացած սպառնալիքի՝ նշելով, որ աշխարհագրական սահմանափակումներ չպետք է լինեն։














