Կա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում. ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է. Կադաստրի կոմիտեի ղեկավար
Կա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում. ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է, ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ի պատասխան Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ հարցին:
«Ես գրանցումների վերաբերյալ անգիր տեղեկատվություն չունեմ, բայց կա վարչատարածքայինի մասին օրենք, որտեղ կա Տիգրանաշեն բնակավայր, թե թաղամաս, չեմ հիշում, ինչ-որ ձևակերպում կա, բայց թե ինչ հիմքով է այդտեղ հայտնվել՝ առանձին առարկա է, իրավաբանների ուսումնասիրության հարց է»,- պատասխանել է նա։
Թովմասյանը չի մեկնաբանել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները անկլավների մասին:
«Ընդամենը լուծումների մասին է եղել, հետևաբար ես չեմ կարող մեկնաբանել», - ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ անկլավ-էքսկլավների հարցը լուծվելու է տարածքների փոխանակմամբ:











