Իտալիան պահանջում է, որ ԵՄ-ն կարգուկանոն հաստատի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Մելոնի
Իտալիան պահանջում է, որ ԵՄ-ն կարգուկանոն հաստատի Ուկրաինայի շուրջ բանակցություններում։ Այս մասին գրել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին՝ դիմելով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային։
Նա նշել է, որ ներկայիս մոտեցումը, որը ներառում է բազմաթիվ ձևաչափեր և ներկայացուցիչներ, խաթարում է վստահությունը Եվրամիության նկատմամբ։
Նա կոչ է արել այս հարցը քննարկել Դուբլինում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովում, իսկ վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերին ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ։













