Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն. Մարթա Կոս

18:00 • 05.11.26

Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն, այս մասին գրել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը իր  Ֆեյսբուքյան էջում։

«Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն։ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի քաղաքացիները կարող են ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, ինչը կնպաստի սահմանային ստուգումների արագացմանն ու ճամփորդությունների դյուրացմանը։ Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին, և մենք այդ ընտրությունը կյանքի ենք կոչում Հայաստանի ժողովրդի համար»,– գրել է Կոսը։