ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով

15:42 • 26.11.26

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել մարմինների հերթական փոխանակումը։ Ինչպես հայտնել է ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը, ՌԴ-ն Ուկրաինային է փոխանցել ՈւԶՈւ-ի 250 զինվորականի մարմին, փոխարենը հայրենիք է վերադարձրել 22-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մարմինների հերթական փոխանակում։ Հենց նոր ավարտվեց մարմինների փոխանցման գործընթացը։ Մենք Ուկրաինային հանձնեցինք ՈւԶՈւ-ականների 250 մարմին և Հայրենիք վերադարձրինք մեր 22 զոհված հերոսներին»,- գրել է նա։