Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային

15:31 • 26.11.26

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդանի կիրճում ճանապարհին գոյացած ջրի հետևանքով առաջացած մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ են բախվել

Տեղում պարզվել է, որ մերկասառույցի պատճառով բախվել են 2 «Hyundai Elantra»-ն, «Saturn Vue XE»-ն, «Dongfeng» բեռնատարը և «Nissan Latino»-ն, վերջինն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել Հրազդան  գետի ափին։

Ավտոմեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային։