Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. Զելենսկի

09:28 • 06.11.26

Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարող ենք դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Դա հնարավոր է, սակայն խորհրդարանը ստիպված կլինի լուծումներ գտնել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Զելենսկիի նախագահական լիազորությունները պաշտոնապես ավարտվել են 2024 թվականի մայիսի 20-ին, սակայն Կիևը հերթական ընտրություններ չանցկացրեց՝ պնդելով, որ դա անհնար է մինչև ռազմական դրության ավարտը։ Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի, և որ նա կարող էր արդեն բազմիցս վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը և խաղաղության համաձայնագիր կնքել։