Խամենեին լիազորել է Իրանի կառավարությանը երկխոսություն սկսել Միացյալ Նահանգների հետ․ Փեզեշքիան

18:06 • 02.11.26

Խամենեին լիազորել է Իրանի կառավարությանը երկխոսություն սկսել Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նա նշել է, որ ձգտում են խնդիրը լուծել երկխոսության միջոցով։

Իրանի նախագահը ընդգծել է երկրի բնակչության մասնակցության անհրաժեշտությունը Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով ստեղծված մարտահրավերների և ճգնաժամերի հաղթահարման գործում։