«Ինտեր Մայամի»-ն հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն»-ին. Մեսսին հեղինակեց կարիերայի 937-րդ գոլը

11:14 • 02.11.26

Ամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» հետ։ Ֆոքսբորոյի «Ջիլեթ» արենայում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց դաշտի տերերի հունգարացի կիսապաշտպան Դանիել Գազդագը՝ արդյունավետորեն եզրափակելով իսրայելցի պաշտպան Իլայ Ֆեյնգոլդի փոխանցումը։ Ֆլորիդան ներկայացնող թիմը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը 69-րդ րոպեին. Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Խերման Բերտերամեն։ Իսկ 83-րդ րոպեին հանդիպման հաղթական գնդակը խփեց հենց Մեսսին՝ հեղինակելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 937-րդ գոլը։

Այս հաղթանակի շնորհիվ «Ինտեր Մայամին» շրջանցեց «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնին» և բարձրացավ Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։

Իրենց հաջորդ հանդիպումները թիմերը կանցկացնեն նոյեմբերի 8-ին. «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնը» հյուրընկալվելիս ուժերը կչափի «Օռլանդո Սիթիի» հետ, իսկ «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ կընդունի «Շառլոտին»։

Աղբյուրը`ArmSport.am