ԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները

08:47 • 02.11.26

ԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները: Այս մասին գրել է «Wall Street Journal»-ը:

Թերթի աղբյուրների պնդմամբ՝ համապատասխան գաղափարն առաջ է քաշվել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների` Մոսկվա և Կիև կատարած այցերի ժամանակ:

Առաջարկված ծրագրով նախատեսվում է ռուսական գազը վաճառել ամերիկյան միջնորդի միջոցով, ինչը թույլ կտա շրջանցել եվրոպական պատժամիջոցները և շահավետ հնարավորություններ ստեղծել ամերիկացի ներդրողների համար: