ԵՄ նավահանգիստներում արգելափակված է շուրջ 60 հազար տոննա պարարտանյութ. ՌԴ՝ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի տեղակալ
Ռուսաստանի՝ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևայի խոսքով՝ աֆրիկյան երկրներին նախատեսված պարարտանյութերը հնարավոր չէ արտահանել հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Նա նշել է, որ ագրոքիմիական համալիրի արտադրանքը շարունակում է մնալ Լատվիայի, Էստոնիայի, Բելգիայի և Նիդեռլանդների նավահանգիստներում։
«Ռուսաստանը պատրաստ է պարարտանյութերն անվճար փոխանցել կարիքավոր երկրներին, սակայն դրանց առաքմանը շարունակում են խոչընդոտել»,- РИА Новости-ին տված մեկնաբանությունում ասել է Եվստիգնեևան։
Նրա խոսքով՝ չնայած հակառուսական սահմանափակումների հետևանքով առաջացած դժվարություններին՝ հաջողվել է ավելի քան 200 հազար տոննա պարարտանյութ հասցնել Քենիա, Նիգերիա, Զիմբաբվե, Մալավի, Շրի Լանկա և Բանգլադեշ։











