Չնայած արգելքին՝ ռուսական դիզվառելիքը երբեմն հայտնվում է Եվրոպայում. Նովակ

17:44 • 01.11.26

Ռուսական դիզելային վառելիքը երբեմն տարբեր ապրանքանիշերի անվան տակ հայտնվում է Եվրոպայիշուկաներում, այն Եվրոպայի, որը Ռուսաստանից նավթամթերք չի գնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ եվրոպական ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները գտնվում են պատմականորեն ցածր մակարդակի վրա:

«Չէ՞ որԵվրոպան արգելել է ռուսական նավթի և նավթամթերքի գնումը։ Բայց մենք տեսնում ենք, որ տարբեր ապրանքանիշերի ներքո երբեմն ռուսական դիզելը հայտնվում է Եվրոպայում», – ասել Է Նովակը «Վեստի» լրատվական հաղորդաշարի լրոգրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ եվրոպական ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները գտնվում են պատմականորեն ցածր մակարդակի վրա։

«Այսօր ստորգետնյա գազի պահեստարաններում պատմականորեն ամենաքիչ պաշարներնեն, ևթեինչպես կդիմանան եվրոպացիները ձմռանը,դաայլ պատմությունէ»,-ասել է ՌԴ փոխվարչապետը:

Մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա՝ Նովակը նշել է, որ դա լրացուցիչ ազդեցուություն է ունենում վառելիքի համաշխարհային շուկայում վիճակի անհավասարակշության վրա։

«Անշուշտ, ցանկացած հարձակում լրացուցիչ ազդում է շուկայի անհավասարակշռության, ուրեմն նաև գների վրա», - ասել է ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան։

Հոկտեմբերի 30-ին ՌԴ փոխվարչապետը հայտնել էր, որ Ուկրաինան հարձակվել է ռուսական երեք նավթավերամշակման գործարանների և գազաքիմիական համալիրի վրա: Նա նշել էր, որ ռուսական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները կարող են ազդել համաշխարհային շուկա դիզելային վառելիքի մատակարարման վրա:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույն օրը հայտարարեց, որ Կիևը հերթական անգամ չի հնազանդվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերսկսելով հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին: Նա հավելել էր, որՈւկրաինան միայնակ չէր համարձակվի դա անել, նրա հետևում կանգնած է Եվրոպան։