Բանգկոկում հրդեհի հետևանքով nչնչացվել է գրեթե 80 տուն

11:14 • 02.11.26

Առնվազն 79 տուն է ոչնչացվել Բանգկոկի կենտրոնում գտնվող Փհաթթհանա Բոն Կայ բնակելի թաղամասում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով։ Ինչպես հայտնել է Bangkok Post թերթը, տարհանվել է 124 ընտանիք։

Իշխանությունների տվյալներով՝ այսօր տեղական ժամանակով մոտ 00:51-ին (Երևանի ժամանակով՝ նոյեմբերի 1-ին՝ 21:51-ին) հրդեհը բռնկվել է երկհարկանի փայտե շինությունում։ Խիտ կառուցապատման և տների՝ միմյանց մոտ լինելու պատճառով կրակն արագորեն տարածվել է հարևան շինությունների վրա։

Հրդեհի ընթացքում ոչ ոք չի զոհվել և չի տուժել, անհետ կորածներ չկան, գրել է պարբերականը։