Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին զգուշացրել է iPhone-ների կոտրման մասին
Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին զգուշացրել է iPhone-ների կոտրման մասին: Bild-ի տվյալներով՝ հարձակումը թիրախավորել է Գերմանիայի քաղաքական բարձր շրջանակներին։
Ենթադրյալ թիրախների թվում են Բունդեսթագի պատգամավորներն ու դաշնային կառավարության անդամները։
Հաքերները, ենթադրաբար, iPhone-ներում տեղադրել են Mercenary Spyware լրտեսական ծրագիրը։ Այն հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ նամակագրությանը, կոնտակտներին, օրացույցին և աշխարհագրական տեղադրությանը, ինչպես նաև գաղտնի կերպով միացնել խոսափողն ու տեսախցիկը։
Գերմանիայի թվայնացման նախարար Կարստեն Վիլդբերգերը հաստատել է, որ ստացել է կոտրման վերաբերյալ ծանուցում, սակայն մանրամասներ չի հայտնել։











