Իրավապահները բացահայտել են uպանության նախապատրաստության դեպք, 3 անձ կալանավnրվել է. ՆԳՆ

15:24 • 01.11.26

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ․ երեք անձ կալանավորվել է։ Հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ 

Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 5 անձ, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Նախարարությունից նշում են` օպերատիվ տվյալներ են ստացել, որ Վանաձորի բնակիչ քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Լոռու մարզի և հանրապետության տարբեր բնակավայրերի՝ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց, ովքեր տարբեր մարզերում պլանավորել, նախապատրաստել և կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված մի շարք ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ։

«Իրականացվել է շուրջ մեկ տասնյակ խուզարկություն, հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր, կեղծ թղթադրամներ, թմրամիջոցներ, քրեական ենթամշակույթին բնորոշ իրեր ու առարկաներ»,– հայտնել են ՆԳՆ–ից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 5 անձ, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Երեք անձ կալանավորվել է։