Իրանի իշխանությունները շարունակում են շփումը ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Բաղայի
Իրանի իշխանությունները շարունակում են շփումը ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով, բանակցությունների հիմք է մնում Թեհրանի կողմից ավելի վաղ առաջարկված յոթօրյա ծրագիրը, որը մանրամասնեցվել է։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բանակցությունները շարունակվում են։ Ամեն դեպքում հարցը բարդ է, կամ, ավելի ճիշտ, հարցերը շատ են, և դրանք ծայրահեղ բարդ են, իսկ ժամանակի ընթացքն ու ԱՄՆ-ի գործողությունները միայն բարդություն են ավելացրել դրանց։ Մեր կարծիքով՝ շփումները շարունակվում են մինչ օրս», - ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի փոխարտգործնախարարի վերջերս Կատար կատարած այցը։
Բաղային նշել է, որ միջնորդների միջոցով Իրանի և ԱՄՆ-ի միջև անցկացվող բոլոր բանակցությունների և խորհրդակցությունների հիմք է մնում Թեհրանի կողմից ավելի վաղ առաջարկված յոթօրյա ծրագիրը, որն այժմ մանրամասնեցվել է, և դրա ամբողջական իրականացումը հնարավոր է երկու օրվա ընթացքում։














