Իրանի բանակցությունները ԱՄՆ-ի հետ անհնար են, քանի դեռ շարունակվում են ծովային շրջափակումը և պшտերազմը. Բաղայի

12:26 • 09.11.26

Իրանի բանակցությունները ԱՄՆ-ի հետ անհնար են, քանի դեռ շարունակվում են ծովային շրջափակումը և պատերազմը, իսկ իրանական ակտիվները մնում են սառեցված: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարո՞ղ եք պատկերացնել, որ մենք բանակցությունների մեջ մտնենք Ամերիկայի հետ իրենց հետաքրքրող տարբեր թեմաներով, իսկ ծովային շրջափակումը նախկինի պես շարունակվի, պատերազմը շարունակվի, մեր ակտիվները սառեցված մնան»,- նշել է նա ճեպազրույցի ընթացքում:

Բաղայիի խոսքով՝ Իրանի պահանջները հիմնված են իսլամաբադյան համաձայնությունների վրա, որոնցում հստակ շարադրված են երկու կողմերի պարտավորությունները, ԱՄՆ-ը համաձայնել է դրանց հետ, սակայն հետո խախտել է: Թեհրանը նաև պահանջում է չեղարկել վերջին ամիսներին իր դեմ սահմանված նոր պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Արաղչին հայտնել էր, որ Հորմուզի նեղուցի բացման երկօրյա ծրագրի շուրջ միջնորդների հետ խորհրդակցությունները շարունակվում են, սակայն վերջնական արդյունք դեռ չկա: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Իրանը բանակցություններում համաձայնել է կրճատել նեղուցի բացման ծրագրի իրականացման ժամկետը մինչև երկու օր: Ծրագրի ժամկետի կրճատումը յոթից երկու օր, ինչպես նշել է Բաղային, բարի կամքի դրսևորում է. եթե ԱՄՆ-ն լրջություն ցուցաբերի, Իրանը կկարողանա կատարել իր պարտավորությունները երկու օրվա ընթացքում: