Պեսկովը հրապարակել է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների համար Ռուսաստանի պատվիրակության կազմը

13:35 • 07.11.26

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրապարակել է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների համար Ռուսաստանի պատվիրակության կազմը։

Ռուսաստանը կներկայացնեն փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը, Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և Գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին։ Պատվիրակությունը կգլխավորի Վլադիմիր Մեդինսկին։

Երեկ Վլադիմիր Պուտինը պատվիրակության անդամներին հրավիրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ քննարկվել են հաջորդ շաբաթ կայանալիք բանակցությունները։