Արգենտինայի Կլաուսուրայի Բ ենթախմբի 16–րդ տուրում «Բարրակաս Սենտրալը» հաղթեց «Ռասինգին»․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը դարձել է գոլի հեղինակ

11:00 • 07.11.26

Արգենտինայի Կլաուսուրայի Բ ենթախմբի 16–րդ տուրում «Բարրակաս Սենտրալը» հանդիպեց «Ռասինգի» հետ և հաղթեց 2–0 հաշվով։ Գոլերից մեկը խփեց Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

Բրիասկո Բալեկյանը մրցաշրջանում իր չորրորդ գոլն է խփել այս հանդիպմանը։

Հաj հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել 61-րդ րոպեին, իսկ 77-րդ րոպեին դարձել է հանդիպման երկրորդ գոլի հեղինակը։

«Բարրակաս Սենտրալը» Կլաուսուրայի 16 տուրից հետո աղյուսակում զբաղեցրել է 5-րդ տեղը և դուրս եկել փլեյ-օֆֆ։

Աղբյուրը`ArmSport.am