Երևանում 57-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Mercedes EQS»-ով բшխվել է 3 «Kia»-ների, «LiXiang»-ի, ապա՝ շինհրապարակում կայանված տեխնիկային․ կան վիրшվորներ

10:14 • 07.11.26

Նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ թիվ 27 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 57-ամյա Կարապետ Ա․-ն իր վարած «Mercedes EQS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է 55-ամյա Գրիգոր Մ․-ի վարած «Kia», 42-ամյա Արտաշես Օ․-ի վարած «Kia», 56-ամյա Արմեն Գ․-ի վարած «LiXiang» և 33-ամյա Արտակ Դ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել շենքի շինհրապարակում կայանված բետոն մղող տեխնիկային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Կարապետ Ա․-ն, ով «Daroink» հրուշակեղենի և պարենային ապրանքների արտադրական ընկերության համահիմնադիրն ու տնօրենն է, եղել է ոչ սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաների մի մասը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։