Ո՞վ կլինի Պորտուգալիայի հավաքականի նոր ավագը․ Ժեզուշը նշել է 5 թեկնածու
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը նշել է այն հինգ ֆուտբոլիստների անունները, որոնք կարող են կրել ազգային թիմի ավագի թևկապը Կրիշտիանու Ռոնալդուի՝ հավաքականում կարիերան ավարտելուց հետո։
«Գլխավոր մարզիչը չի ընտրում թիմի ավագին․ նրանց որոշում են հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով։ Այս պահին ունենք հինգ ֆուտբոլիստ, որոնք ամենաշատ հանդիպումներն են անցկացրել ազգային թիմի կազմում։ Հետաքրքիր է, որ նրանք բոլորն էլ նախկինում խաղացել են իմ գլխավորած ակումբներում։ Հետևաբար սկզբունքը կմնա նույնը․ ավագ կլինի այն ֆուտբոլիստը, որն ազգային հավաքականում ամենաշատ հանդիպումներն է անցկացրել Կրիշտիանուից հետո։
Բերնարդու Սիլվա, Ռուբեն Դիաշ, Ժոաու Կանսելու, Ռուբեն Նևեշ և Բրունու Ֆերնանդեշ․ նշում եմ առանց հերթականության, բայց հենց այս հինգ ֆուտբոլիստներն են»,- Ժեզուշի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
Մասնագետի խոսքով՝ հավաքականի ավագին ընտրում է ոչ թե մարզիչը, այլ այդ կարգավիճակը որոշվում է ազգային թիմում անցկացրած հանդիպումների քանակով։














