Արագածոտնի մարզում՝ «Տառերի Պուրակի» հարևանությամբ, 51-ամյա տղամարդը կայծակնահшրվել և տեղում մшհացել է
Հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Տառերի Պուրակի» մոտ սունկ հավաքելու ժամանակ մոտ 50 տարեկան տղամարդը կայծակահարվել է և մահացել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14։20-ի սահմաններում, Արտաշավան-Ամբերդ ճանապարհի աջակողմյան հատվածում՝ Փարպի համայնքին պատկանող սարում, սունկ հավաքելու ժամանակ Երևանի բնակիչ 51-ամյա Գաբրիել Ա․-ն կայծակահարվել և տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։










