Եթե Սահմանադրությունը չփոխվի, Փաշինյանը կորցնելու է իշխանությունը, 12 ուժի ճանապարհային քարտեզը բազմաշերտ է․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

20:31 • 06.11.26

Եթե Սահմանադրությունը չփոխվի, Փաշինյանը կորցնելու է իշխանությունը, 12 ուժի ճանապարհային քարտեզը բազմաշերտ է:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Փողոցային պայքարից մինչև մեդիաներ, իրազեկումներ, արշավներ։ Ճանապարհային քարտեզը բազմաշերտ է։ Իշխանության քայլերին դիմակայելը բազմաշերտ գործողությունների միջոցառում է։

Ընդ որում, տարբեր կուսակցությունների մասնակցությամբ, ներառմամբ, կախված ամեն ուժի պատկերացումներից։ Հենց այդպիսին է ճանապարհային քարտեզը, որ կանխատեսելի չլինի, թե ինչը և որ պահին է արվելու։

Փաշինյանին իշխանության են պահում նրա խոստումները Ալիևին։ Այդ խոստումների չկատարումը հանգեցնելու է իր տակից աթոռը քաշելուն՝ նույն Ալիևի կողմից»,- նշել է Թանդիլյանը։

Հարցազրույցն ամոբղջությամբ՝ տեսանյութում․