Հայաստանում մեկ բան կա փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը․ Մանե Թանդիլյան

19:09 • 25.11.26

Հայաստանում մեկ բան կա փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը: 

«Այո՛, Հայաստանին պետք են սահմանադրական փոփոխություններ, որոնք կապահովեն իշխանության ճյուղերի արդյունավետ հակակշիռներ, այդ թվում՝ նաև առկա լիազորությունների վերաբաշխմամբ։ Փոփոխություններ, որոնք կապահովեն մարդու զարգացումը՝ պետության լիակատար աջակցությամբ։

Այս ամենը, սակայն, պետք է իրականացնել իշխանափոխությունից հետո, որին պետք է ուղղվեն ընդդիմության և հասարակության ջանքերը՝ կանխելով Հայաստանի առջև նոր արհավիրքների վտանգը»,-գրել է նա։