Մյունխենի «Բավարիան» վճռական է տրամադրված պահպանելու Մայքլ Օլիսեին
Մյունխենի «Բավարիան» վճռական է տրամադրված պահպանելու Մայքլ Օլիսեին, ում ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Ակումբի ղեկավարությունը քաջատեղյակ է ֆրանսիացի վինգերի նկատմամբ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետաքրքրության մասին։
Ինչպես հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բավարիայում» կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի ֆուտբոլիստը Մադրիդ տեղափոխվելու գայթակղություն չունենա, ուստի չեն ձգձգի գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցությունները։
Հիշեցնենք, որ Օլիսեի գործող համաձայնագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ նոր պայմանագիր կնքելու դեպքում ֆրանսիացին կարող է դառնալ «Բավարիայի» պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:














