ՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղ

17:08 • 06.11.26

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 13-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Փյունիկը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց տեղի «Վանի» դարպասը (3-0)։

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին 11-մետրանոց նշակետից դիպուկ հարվածով բացեց Դանիլ Կուլիկովը։ Երկրորդ խաղակեսում՝ 66-րդ րոպեին, Յասոնաս Պիկիսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ հեղինակելով իր 9-րդ գոլը ներքին առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ Խաղի վերջնական արդյունքը 73-րդ րոպեին ձևակերպեց Իման Գրիֆիթը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 31 միավոր և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Նոային»։ «Վանը» 11 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Աղբյուրը`ArmSport.am