Չեմ բացառի, որ հանդիպում կկայանա Ամենյան Հայոց Կաթողիկոսի հետ. Տիգրան Աբրահամյան

17:04 • 06.11.26

Չեմ բացառի, որ հանդիպում կկայանա Ամենյան Հայոց Կաթողիկոսի հետ, ասել է «Ուժեղ Հայաստան» խբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: 

«Հայտարարության 3-րդ կետով որպես առաջնային նպատակ նշվում է նաև ազգային ինքնության և Առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությունը: Եվ չեմ բացառի, որ այս օրակարգով և օրակարգի մյուս կետերով նման հանդիպում կայանա Ամենյան Հայոց Կաթողիկոսի հետ»,- «Ազատությանը» փոխանցել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք,որ 12 ընդդիմադիր ուժեր հայտարարել են համազգային համախմբում ձևավորելու մասին, օրակարգային 4 հարցերի շուրջ՝ ալիևյան սահմանադրության ընդունման կանխում, խաղաղության հաստատում՝ առանց միկակողմանի զիջումների և տարածքային կորուստների, եկեղեցու պաշտպանություն, ինչպես նաև ժողովրդավարական ազատությունների վերականգնում: