«Ալ Ահլին» տեղեկություն է հայտնել Սպերցյանի վնասվածքի մասին
«Ալ Ահլին» հրապարակել է առաջին թիմի ֆուտբոլիստների բժշկական զեկույցը, որում անդրադարձել է նաև Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակին։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը շարունակում է վերականգնողական ծրագիրը՝ «Ալ Ահլիի» և Հայաստանի ազգային հավաքականի բժշկական անձնակազմերի համագործակցությամբ։
Սպերցյանը հետևում է վերականգնման սահմանված ծրագրին՝ «Ալ Սադի» դեմ թիմի վերջին հանդիպման ընթացքում ստացած ազդրի մկանի վնասվածքից հետո։
Ակումբի հաղորդագրության համաձայն՝ վերականգնողական գործընթացն իրականացվում է երկու բժշկական շտաբների համակարգմամբ։
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում առաջիկա հանդիպումների համար։














