Ումերովը կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում

22:31 • 06.11.26

Ումերովը կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը։

Ավելի վաղ CBS News-ը հայտնել էր, որ Ռուսաստանի հետ բանակցություններին պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Այժմ հայտնի է դարձել, որ Բուդանովը կլինի ուկրաինական պատվիրակության կազմում, սակայն Ումերովը կգլխավորի խումբը։