Բրյուսելում Ուկրաինայի անվտանգության երաշխիքները քննարկվել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրների հետ․ Ումերով
Բրյուսելում Ուկրաինայի անվտանգության երաշխիքները քննարկվել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրների հետ, հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:
«Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ մենք քննարկել ենք Վաշինգտոնի և այլ գործընկերների կողմից Ուկրաինայի համար համապատասխան անվտանգության երաշխիքները, ինչպես նաև եվրոպական անվտանգության նոր ռազմավարությունը։
Մենք շարունակում ենք աշխատել այս ոլորտում։ Մանրամասները և հաջորդ քայլերը կհայտարարենք ավելի ուշ»,-գրել է նա։










