Սթիվեն Միլլերը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը․ Թրամփ

23:16 • 06.11.26

Սթիվեն Միլլերը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սյուզան Ուայլսը, որը ներկայումս զբաղեցնում է այդ պաշտոնը, կտեղափոխվի Թրամփի քաղաքական գործունեության հետ կապված ոչ կառավարական կազմակերպություն։