Հայտնի է Լատվիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Չեռնոգորիայի հետ հանդիպումների համար
Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն ընտրել է այն ֆուտբոլիստներին, որոնք կմասնակցեն տարվա վերջին ուսումնամարզական հավաքին։ Այն կանցկացվի նոյեմբերի 8-15-ը։
Ազգերի լիգայի շրջանակում Լատվիայի հավաքականը երկու հանդիպում կանցկացնի։ Նոյեմբերի 12-ին լատվիացիները կհյուրընկալվեն Չեռնոգորիային, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կընդունեն Հայաստանի ազգային հավաքականին։
Այս անգամ Լատվիայի հավաքական հրավիրվել է 25 ֆուտբոլիստ, որոնցից մեկի համար սա կլինի նորամուտը։ Առաջին անգամ ազգային թիմ է հրավիրվել «Սուպեր Նովայի» ֆուտբոլիստ Իվանս Պատրիկեևը, որը 2025 թվականին արժանացել է Իլմարս Լիեպինշի անվան մրցանակին՝ որպես տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։















