Թրամփի առաջարկած «անվտանգության համաձայնագիրը» կարող է պոտենցիալ վտանգ լինել Եվրոպայի համար․ Զելենսկի

23:37 • 06.11.26

Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի առաջարկած «անվտանգության համաձայնագիրը» կարող է պոտենցիալ վտանգ լինել։

«Ես չեմ տեսնում որևէ ազդանշան Ռուսաստանի կողմից, որ նրանք պատրաստ են որևէ բան անել: Ահա թե ինչու, իմ կարծիքով, դա վտանգավոր է։ Երբ նրանք չեն ցանկանում խոսել այս պատերազմի ավարտի մասին՝ նկատի ունեմ Ռուսաստանը, նրանք ցանկանում են սկսել Եվրոպայում նոր անվտանգության ենթակառուցվածքից։ Դա վտանգավոր է»,-ասել է Զելենսկին CNN-ին։

Ըստ նրա՝ Թրամփի գաղափարն ավելի շատ ռիսկեր է ներկայացնում Եվրոպայի համար, քան Ուկրաինայի:

«Մենք Եվրոպայի մաս չենք կազմում. մենք ճանապարհին ենք, բայց մենք ԵՄ անդամ չենք։ Եվ մենք նաև ՆԱՏՕ-ի անդամ չենք։ Հետևաբար, ես չեմ խոսում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անունից, բայց սա վտանգավոր է մեզ բոլորիս համար։ Մենք բոլորս ապրում ենք Եվրոպայում։ Մենք չենք ուզում Յալթա 2։ Մենք պատրաստ չենք նման ձևաչափի։ Մենք չենք ուզում, որ Ռուսաստանը բաժանի մեզ։ Եվ, իհարկե, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ցանկացած անկախ պետության համար հիմնական հարց են»։