ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում կտա և կաջակցի արտերկիր մեկնել նրանց, ովքեր տեղեկություններ կհայտնեն Իրանի միջուկային ծրագրի մասին․ Պետդեպարտամենտ
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում կտա և կաջակցի արտերկիր մեկնել նրանց, ովքեր տեղեկություններ կհայտնեն Իրանի միջուկային ծրագրի մասին, այս մասին հայտնում են Պետդեպարտամենտից։
Նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտների, սարքավորումների, տեղաշարժերի և աշխատակիցների մասին տեղեկությունների դիմաց պարգևատրում է նախատեսվում ԱՄՆ Պետդեպարտամենտի «Պարգևատրում՝ արդարադատությանն աջակցելու համար» ծրագրով։














