Չինաստանում կայանալիք բոլոր հանդիպումները շատ կարևոր են․ Պեսկով

23:08 • 16.11.26

Չինաստանում կայանալիք բոլոր հանդիպումները շատ կարևոր են, հայտարարել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Պուտինի և Թրամփի հանդիպման ճշգրիտ ժամանակի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան, բայց կան մի քանի տարբերակներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտինը նոյեմբերի 18-19-ը կայցելի Չինաստանի Շենժեն քաղաք՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։