Եվրոպացիները դեռ չեն որոշել, թե ով կարող է ներկայացնել իրենց Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքում․ Պեսկով

19:47 • 12.11.26

Եվրոպացիները դեռ չեն կարողացել որոշել, թե ով կարող է ներկայացնել իրենց Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքում, հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է գործընկերության համար յուրաքանչյուրի հետ, ով պատրաստ է նպաստել մարդկանց և պետությունների միջև երկխոսության զարգացմանը։