Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ

11:44 • 12.11.26

Ազգային ժողովը՝ Կառավարության առաջարկությամբ, այսօր գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է մեկ օրենսդրական փաթեթ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, ասել է Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը:

«ԱԺ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԺ-ն ընդունել է «TRIPP» վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը, ինչով պայմանավորված մեկնարկելու են նախագծի իրականացման համար նախատեսված «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները։ 

Այս աշխատանքները շրջանակային համաձայնագրին համապատասխան իրականացնելու համար անհրաժեշտ է մի շարք օրենքներում համապատասխան փոփոխությունների ընդունում, ինչի մասին նշված է համաձայնագրով: Այս փոփոխություններն իրավական առումով կապահովեն գործընթացի իրականացումը, կազմակերպության հիմնումը՝ սահուն և կարճ ժամկետներում, ինչը նաև թույլ կտա առաջ մղել «TRIPP»-ի ծրագիր»-նշել է նա։

Տեղեկացնենք, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում նիստին. օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ 64 կողմ ձայնով ընդունվել է: