Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով

16:24 • 11.11.26

Երևանն այս պահին չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին: Կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Փաշինյանը բազմիցս կրկնել է, որ Հայաստանը կորցրել է հետաքրքրությունը ՀԱՊԿ-ին մասնակցելու նկատմամբ: Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց այն, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, ակնհայտ է: Եվ ՀԱՊԿ-ը, համապատասխանաբար, կարձագանքի դրան»,- ասել է Պեսկովը:

«Այն ամենը, ինչ գրված է կանոնադրությունում, կարող է գործադրվել անդամ երկրների որոշմամբ: Եվ նախարարն էլ երեկ պարզաբանեց, թե հատկապես ինչ է գրված կանոնադրությունում», - մեկնաբանել է Պեսկովը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, որ անդամ երկրները չեն պատրաստվում «վտարել» Հայաստանին ՀԱՊԿ-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դուռը Երևանի համար չի փակվում և Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն վտարելու: