Փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:11 • 11.11.26

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

«Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ը (2026թ․)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ նոյեմբերի 4-5-ը և 8-10-ը,
  • Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում ՝ չեն գերազանցել։


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ նոյեմբերի 4-6-ը և 8-ին,
  • Արաբկիրում՝ նոյեմբերի 4-ին,
  • Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- նշում են կազմակերպությունից: